211652_close_icon
views-count3640 դիտում article-date 13:56 15-08-2020

«Բավարիայի» պատմական հաղթանակը երկար կհիշվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բավարիան» 8 գոլ խփեց «Բարսելոնային» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի խաղում ու դարձավ պատմության առաջին թիմը, որին հաջողվել է այսքան գոլ խփել ՉԼ-ի փլեյ-օֆֆ փուլի մեկ խաղում: Բացի այդ, 2004/05 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում չեն լինի ո՛չ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ո՛չ՝ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը նախկինում հանդես է եկել նաև «Ռեալում» և «Մանչեսթեր Յունայթեդում»: «Բարսելոնան» Չեմպիոններից լիգայից դուրս է մնացել 1/4 եզրափակչից՝ 2-8 հաշվով պարտվելով «Բավարիային»: «Յուվենտուսը» «Լիոնի» հետ 1/8 եզրափակչի 2-խաղյա դիմակայության արդյունքում չի կարողացել հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Պատասխան խաղում Ռոնալդուն դուբլ է ձևակերպել: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում կմրցեն ՊՍԺ-ն և «ՌԲ Լայպցիգը», իսկ մյուս խաղում «Բավարիան» կխաղա «Մանչեսթեր Սիթի»-«Լիոն» զույգի հաղթողի հետ: 1/2 եզրափակչի հանդիպումները կկայանան օգոստոսի 18-ին և 19-ին: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 23-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր