211652_close_icon
views-count2393 դիտում article-date 20:10 14-08-2020

«Կանեփ-կակաչ-2020» միջոցառման արդյունքները օգոստոսի 13-ից 14-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Կանեփ-կակաչ-2020» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները օգոստոսի 13-ից 14-ը հայտնաբերել և այրելով ոչնչացրել են 2 տոննա 816 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված: Բացի այդ, տնամերձ 5 հողամասից հայտնաբերվել և առգրավվել է կանեփի 44 բույս: Միջոցառման շրջանակներում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 54 գրամ մարիխուանա։ Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր