211652_close_icon
views-count2446 դիտում article-date 16:45 14-08-2020

Մարուքյանը դիմել է ՏԿԵ նախարարին՝ Ամբերդ տանող ճանապարհը հիմնանորոգելու առաջարկությամբ

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տեղեկացնում եմ, որ դիմել եմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ Ամբերդ տանող ճանապարհը հիմնանորոգելու առաջարկությամբ։ Ինչպես հայտնի է, Արագածոտնի մարզում գտնվող Ամբերդ ամրոցը ներկայումս Հայաստանում լավ պահպանված եզակի ամրոցներից է։ Այն ձգում է զբոսաշրջիկներ ինչպես արտերկրից, այնպես էլ Հանրապետության տարբեր մարզերից։ Սակայն դեպի ամրոց տանող ճանապարհը գտնվում է խիստ անբարեկարգ վիճակում, ինչը բնականաբար անդրադառնում է զբողաշրջիկների քանակի վրա։ Խոսքը Հայոց այբուբենի հուշարձանի մոտից դեպի Բյուրական, Ամբերդ գնացող հատվածի մասին է։ Ըստ այդմ՝ առաջարկել եմ հիմնանորոգել դեպի Ամբերդ տանող ճանապարհը, ինչը կունենա կարևոր դրական ազդեցություն ինչպես Դեպի Բյուրական և Ամբերդ զբոսաշրջային հոսքի վրա, այնպես էլ կբարելավի տեղացիների կենսապայմանները»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր