211652_close_icon
views-count1534 դիտում article-date 13:04 14-08-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 13-ից 14-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 79 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, մարմնական վնասվածք հասցնելու՝ 14, խարդախության՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման` 5, թմրանյութի տեղափոխման կամ առաքման կանոնները խախտելու և ընտանեկան բռնության՝ 4-ական, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 3, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ու մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 2-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, մարդկանց առևտրի, ապօրինի ծառահատման, կաշառակերության, թմրանյութի ապօրինի իրացման և անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած և 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր