211652_close_icon
views-count12827 դիտում article-date 09:40 14-08-2020

Նախակրթարանների աշխատողները սկսել են երեխաներին ցուցակագրել. մեկ առ մեկ զանգահարում են ծնողներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ նախակրթարանների աշխատողների կողմից սկսվել են երեխաների ցուցակագրման աշխատանքները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մանկապարտեզների դաստիարակները մեկ առ մեկ զանգահարում են իրենց խմբերի ծնողներին և հետաքրքր­վում` մանկապարտեզները սեպտեմբերի 15-ից վերաբացելու դեպքում երեխաները կհաճախեն մանկապարտեզ, թե ոչ: Հիշեցնենք` նման ցուցակագր­ման աշխատանքներ իրականացվել էին դեռևս մայիսի սկզբին, ինչից հետո որոշում կայացվեց մայիսի 20-ից վերաբացել մանկապարտեզները: Սա­կայն մանկապարտեզ հաճախեցին նախատեսվածից քիչ թվով երեխաներ, ինչով էլ պայմանավորված` նորից փակվեցին մանկապարտեզները: Բացի այդ, նշենք, որ դրանք վերաբացելուց հետո մանկապարտեզների մի շարք աշխատողներ հիվանդացան կորոնավիրուսով: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս անգամ ևս սաների ծնողները դաստիարակներին վստահեցրել են, որ իրենց երեխաներին տանելու են մանկապարտեզ: Ի դեպ, նշենք, որ Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվես­տի, գեղարվեստի դպրոցներում սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն: Դասերը կլինեն առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահ- պանմամբ: Բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում»։ Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր