211652_close_icon
views-count2974 դիտում article-date 22:36 13-08-2020

Ուկրաինայի քաղաքներից մեկում հայկական եկեղեցին կանվանակոչեն ի պատիվ սրբերի դասին կարգված Շուշանիկ թագուհու

Կրոպիվնիցկիում հայկական եկեղեցին կանվանակոչեն ի պատիվ սրբերի դասին կարգված Շուշանիկ թագուհու, հաղորդում է [url=http://analitikaua.net/2020/armyanskaya-cerkov-v-kropivnickom-budet-nazvana-v-chest-prichislennoj-k-liku-svyatyh-caricy-shushanik/]«AnalitikaUA.net»[/url]-ը: Աշխատանքային հանդիպման ժամանակ վանքի մակետի դետալները քննարկել են Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն ու Կիրովոգրադի մարզի Ուկրաինայի հայերի միության նախագահ Տիգրան Խաչատրյանը: Խաչատրյանը հայտնել է, որ հայկական եկեղեցին կդառնա մշակութային տեսարժան վայր ոչ միայն հայերի, այլ նաեւ ողջ Ուկրաինայի համար: Ապագա վանական համալիրի էսքիզը հրապարակվել էր 2020 թվականի փետրվարին: Կիրովոգրադի մարզի Կրոպիվնիցկի մարզկենտրոնում առաջին հայկական եկեղեցին կկառուցվի Ինգուլ գետի ափին: Հողատարածքը գտնվում է Միխայլովսկի փողոցում եւ զբաղեցնում է 1100 քառ. մ:

Նմանատիպ նյութեր