211652_close_icon
views-count3200 դիտում article-date 22:47 13-08-2020

Օգոստոսի 14-ին կիրականացվեն չարտերային չվերթներ՝ Երևան֊Դոնի Ռոստով-Երևան և Կրասնոդար-Երևան

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ ս. թ. օգոստոսի 14-ին կիրականացվի Երևան֊Դոնի Ռոստով-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 10։00, ժամանում 14:00): «Ս. թ. օգոստոսի 14-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (ժամանում 22:25): Չարտերային չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ։ Ավիաընկերությունների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 1-87 զանգերի կենտրոնի օպերատորներին կամ այցելելով հետևյալ [url=http://www.zvartnots.aero/HY/Content/airlines?fbclid=IwAR1hx81I_1wzyAeD4P3Bp-tqP_feu_OeigEeR79ZOCUR_UAHvCPraXlSYu0]հղումով[/url]: Նշենք նաև, որ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, բացառությամբ [url=https://covid19.gov.am/hy/travel_and_coronavirus?fbclid=IwAR3jiJ4ip96Nkn_CEru2tYJ4sjYwLH91878aVe98OzHxAb1ECPi6m4-RpWE]որոշ դեպքերի[/url], պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի»,- հայտնում են կոմիտեից:

Նմանատիպ նյութեր