3252 դիտում
23:28 13-08-2020
Հայտնաբերվել են մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասներ․ ոստիկանության միջոցառումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օգոստոսի 12-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։
Մասնակցում էին մայրաքաղաքի տարածքային բաժինների անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումների ծառայողները։
Նելլի Դուրյանը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասները մշտապես ոստիկանության ուշադրության կենտրոնում են։ Ոստիկանությունը համագործակցելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ պարբերաբար իրականացնում է տարաբնույթ միջոցառումներ։
Ոստիկանության գնդապետը հայտնեց, որ օգոստոսի 12-ից սկսած՝ 3 օր մայրաքաղաքում կիրականացվեն միջոցառումներ, որոնց շրջանակում կհայտնաբերվեն մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասներ։
Քննարկվեցին նաև ընտանիքում բռնության կանխարգելման ուղղությամբ ոստիկանների ծառայությանը վերաբերող հարցեր։
Խորհրդակցությունից անմիջապես հետո ոստիկանները դուրս եկան ծառայության։ Ձեռնարկված միջոցառումներով հայտնաբերվեցին մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասներ, նաև՝ չափահասներ։ Բոլորը ներկայացվեցին ոստիկանության տարածքային բաժիններ։
Մայրաքաղաքում իրականացվող ծառայությանը հետևում էր ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության ղեկավարությունը։
Ոստիկանությունը, հավատարիմ որդեգրած քաղաքականությանը, շարունակում է մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասների խնդրով միջոցառումները։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1612 դիտում
10:17 26-01-2015
Մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների ճակատագրերը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում. տեսանյութ
1134 դիտում
14:53 20-11-2015
Մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասներն ու նրանց ընտանիքները՝ ոստիկանության տեսադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2695 դիտում
13:15 04-10-2016
Մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների հիմնահարցերը՝ ոստիկանության մտահոգությունների կենտրոնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
373 դիտում
19:21 24-04-2024
Վիրահայերը Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացնում
340 դիտում
19:08 24-04-2024
Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են․ Նիկոս Դենդիաս
328 դիտում
18:52 24-04-2024
Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը․ Ջասթին Թրյուդո