211652_close_icon
views-count2514 դիտում article-date 16:05 13-08-2020

ՀՖՖ գործկոմի անդամը հրաժարական է տվել. Ընտրությունները համարում եմ ոչ լեգետիմ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ Տիգրան Հակոբյանը հրաժարական է տվել: Ֆեյսբուքյան իր էջում նա այդ առթիվ գրել է. «Հարգելի՛ գործընկերներ և ֆուտբոլային հասարակություն, Հանդիսանալով գործադիր կոմիտեի անդամ, մրցավարական կոմիտեի նախագահ և, ընդգրկված լինելով պայմանավորված խաղերի կոմիտեի կազմում, հայտնում եմ ձեզ, որ, պայմանավորված վերջին զարգացումներով, բարոյական չեմ համարում շարունակել գործունեությունս, քանի որ ընտրություններին մասնակցել են ակումբներ ,որոնց խաղերը եղել են պայմանավորված: Հետևաբար ընտրությունները համարում եմ ոչ լեգիտիմ: Հատուկ կցանկանամ ընդգծել, որ իմ որոշումը չունի քաղաքական դրդապատճառներ: Համոզված եմ,որ որոշ շահագրգիռ շրջանակներ փորձելու են իմ անձը կապել քաղաքականության հետ: Ինձ բացառապես հետաքրքրում է ոլորտի զարգացումը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հակոբյանը: Տիգրան Հակոբյանի քայլը ողջունել է Գյումրիի «Շիրակը». «Ողջունում ենք Տիգրան Հակոբյանի քայլը՝ ուղղված հայկական ֆուտբոլում պայմանավորված խաղերի բացահայտմանը և հնարավոր բացասական հետևանքների վերացմանը։ Համոզված ենք, որ հայկական ֆուտբոլում ի հայտ եկած «ղումարը» կարիք ունի խորը և համապարփակ վերլուծության։ Եվ արդեն օրվա մարտահրավեր է դարձել առողջացան ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների և որոշումների կայացման հարցը»,- նշված է «Շիրակի» մամուլի ծառայության հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր