211652_close_icon
views-count3859 դիտում article-date 14:00 13-08-2020

Հովիկ Աբրահամյանն Արցախում բիզնես գործունեությո՞ւն է սկսում. Արցախի նախագահի հետ հանդիպման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ. armlur.am

Օգոստոսի 6-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել էր ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին: [url=https://armlur.am/1031891/?fbclid=IwAR3bFyNrODz7rKOd2gL_wK4UUNggZBxJp2P2JHqz9_sUdbVizJw6SYnsvrE]Armlur.am[/url]-ը տեղեկություններ էր ստացել այն մասին, որ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է Արցախում բիզնես գործունեություն սկսել, ինչի համար էլ հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի հետ: Տեւական ժամանակ է այդ տեղեկությունը փորձում ենք պարզել Հովիկ Աբրահամյանից, սակայն վերջինս հեռախոսազանգերի չի պատասխանում: Armlur.am-ը փորձել է Արայիկ Հարությունյանի մամուլի պատասխանատու Վահրամ Պողոսյանից պարզել, թե ինչու էր Հարությունյանը հանդիպում ունեցել Հովիկ Աբրահամյանի հետ: Վերջինս ասաց, որ հանդիպումը եղել է գործընկերային. «Պարոն Աբրահամյանը եկել էր նախկին գործընկերոջը տեսնելու»,-հայտարարեց Պողոսյանը: Իսկ դիտարկմանը, թե տեղեկություններ կա, որ Աբրահամյանը նպատակ ունի բիզնես սկսկել Արցապում մեր զրուցակիցն ասաց, որ նման բան չկա: Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության անմիջական մթնոլորտում զրուցակիցները քննարկել են սոցիալ-տնտեսական և քաղաքական հարցերի լայն շրջանակ: Մանրամասները՝ կայքի տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր