211652_close_icon
views-count7481 դիտում article-date 12:36 13-08-2020

Նիկոլ Փաշինյանը չունենալով հանրության աջակցությունը, դիմել է աղմկաբեր քայլերի. Հովհաննես Խաչատրյան

ՀՀԿ Շենգավիթ երիտասարդական կազմակերպության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը չունենալով հանրության աջակցությունը,դիմել է աղմկաբեր քայլերի: Քայլարածների թայֆեն իշխանությունը զավթելուց հետո կայացրել և ընդունել է որոշումներ` չունենալով հանրության աջակցությունը:Նրանց կողմից ընդունված այդ աղմկահարույց որոշումները մեծ աղմուկ են բարձրացրել քաղաքացիների մոտ,իսկ գիտեք թե ինչու՞`որովհետև Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց առաջ իր նախընտրական խոստումների մեջ չի նշել,որ ընդունելու է այնպիսի որոշումներ,որոնց մեջ կլինեն ապազգային տարրեր: Ահա այն որոշումները,որոնք նա իր նախընտրական խոստումների մեջ չէր խոստացել` 1)Հարձակում կատողիկոսի վրա,որի գլխավոր դերակատարները բարձրաստիճան պաշտոնյաներ էին`«Նոր Հայաստան,նոր հայրապետ շարժում» 2)2019թ ապրիլի 5-ին Հանրապետության ԱԺ-ի ամբիոնից առաջին անգամ ելույթ ունեցավ տրանսգենդեր:ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները ոստիկանության կենտրոնական բաժնում ծեծի ենթարկեցին ոստիկաններին մնալով անպատիժ: 3)Ցեղասպանության թանգարան ինստիտուտում իրականացվում է ֆոնդային կառուցվածքի փոփոխություն,որով տեղի արխիվները ըստ լուրերի հասանելի կլինեն թշնամի Թուրքիային: 4)Քննարկում են լուծարել Գիտությունմերի ազգային ակադեմիան: 5)Իմ քայլը ֆրակցիայի պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարեց թե «հեղափոխությունը»ավելի կարևոր էր քան Արցախյան պատերազմը:Ավելին ԱԺ ի նախագահ Արարատ Միրզոյանն էլ իր հերթին ասեց`թե «քաղաքացու տոնը»Անկախության տոնից հետո հաջորդ կարևոր տոնն է: 6)Ձեռնարկում են քայլեր Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու համար: 7)Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը,Ադրբեջանի նախագահի տիկնոջը հրավիրեց Արցախ`մուղամ լսելու: 8)Լուծարեցին կրթության ազգային ինտիտուտը,որը վերջ դրեց ուսուցիչների վերապատրաստման գործընթացը: 9)2020թ Մայիսին վավերացրեցին Լանզարոտեի կոնվենցիան,որը իր մեջ խրախուսում է մանկապարտեզից սկսած`սեռական դաստիրակության ուսուցումը: 10)Սեռափոխված ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին «Մել»ֆիլմի համար ԿԳՄՍ նախարարությունը հատկացրեց 20մլն դրամ: 11)Հայ գրականության միջից հանեցին «հայ»բառը: 12) Դպրոցական ծրագրերից հանվեցին`«Հայոց Եկեղեցու պատմություն»,«Ռազմագիտություն»,«Հայրենագիտություն»առարկաները: 13)Առարկայական չափորոշիչներ մշակող կազմի ղեկավարը թշնամի Թուրքիայի հետ համատեղ հեղինակել է ձեռնարկ,որի համաձայն Հայաստանում և Թուրքիայում պատնության դասագրքերը կազելից պետք է առաջնորդվեն ինչ-ինչ չափորոշիչներով`այդ ամենը ընդունվել է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր