211652_close_icon
views-count5661 դիտում article-date 11:18 13-08-2020

Հարյուրավոր կիլոմետր վերանորոգված ճանապարհներ, տասնյակ կոմունալ և ինքնագնաց տեխնիկայի տրամադրում միավորված համայանքներին. գերատեսչությունների աշխատանքի հետքերով. Shabat.am

[url=https://shabat.am/am/article/232127/Haryuravor-kilometr-veranorogvats-chanaparhner--tasnyak]Shabat.am[/url]-ը ուսումնասիրությունների շարք է սկսել՝ ներկայացնելով ՀՀ պետական կառույցներում 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո արված բարեփոխումները, բացթողումներն ու անելիքները:Գերատեսչությունների աշխատանքի որակը գնահատում ենք՝ հիմք ընդունելով լրատվամիջոցի կողմից ուղարկված հարցմանը պատասխանելու ժամկետները, բովանդակությունն, ինչպես նաև խմբագրություն զանգահարած քաղաքացիների բողոքները: «Ցավոք, որոշ պետական հաստատություններ անգամ հարցմանը պատասխանելու պարզ գործողության ընթացքում էին թերանում, ուստի կարելի է պատկերացնել, թե ինչ խնդիրների կարող է բախվել հասարակ քաղաքացին, եթե գործը հասնի այդ ինստիտուտների հետ աշխատելուն: Սակայն հանուն արդարության հարկ է նշել, որ կային նաև գերատեսչություններ, որոնք հստակ կետերով պատասխանել են հարցմանը: Այս անգամ անդրադառնում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որից մեր հարցման պատասխանը ստացել ենք ժամանակին և հանգամանալից: Հեղափոխությունից հետո մեր խմբագրություն բազմաթիվ քաղաքացիներ են զանգահարել՝ այս կամ այն գերատեսչության աշխատանքների հետ կապված խնդիրներով: Նրանց շրջանում փոքրիկ հարցում ենք իրականացրել, թե հատկապես որ կառույցների աշխատանքից են գոհ, որոնցից՝ հակառակը: Մեր հարցումների արդյունքում ամենաբարձր գնահատականին է արժանացել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, որի աշխատանքը դրական է գնահատել հարցվածների շուրջ 87%-ը՝ հատկապես նշելով վերջերս իրականացված ճանապարհաշինական հսկայական աշխատանքները: Ստորև ամփոփ ներկայացնում ենք նախարարությունում վերջին երկու տարում կատարված աշխատանքները, որից հետո էլ գերատեսչության կողմից տրամադրված ամբողջական մանրամասն տեղեկատվությունը: Եվ այսպես, 2019-ին՝ • Վերանորոգվել են շուրջ 294,3 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհներ եւ 2 տրանսպորտային օբյեկտներ, վերականգնվել են շուրջ 70,5 կմ ընդհանուր երկարությամբ 9 ճանապարհահատվածներ: • Դեպի ՀՀ կանոնավոր փոխադրումներ են սկսել օտարերկրյա 6 նոր ավիաընկերություններ: • 2019 թվականի ընթացքում Հայաստանին հնարավորություն է ընձեռվել նախագահելու ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ կազմակերպության մշտական հանձնաժողովը։ • Եթե նախկինում ունեցել ենք 7 ուղղություններ դեպի ԵՄ երկրներ, ապա 2020 թվականին իրականացվելու են 17 ուղղություններ: • Տեղադրվել են 3892 նշաններ հանրապետության 420 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներում: • ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատանքի արդյունքում պետբյուջե է փոխանցվել 729,4 մլն. դրամ։ • Ջրային տնտեսության համակարգի կազմակերպությունների կողմից պետբյուջե է փոխանցվել շուրջ 12.5 մլրդ դրամ: • ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ 13 միավորված համայնքների տրամադրվել է 19 միավոր կոմունալ եւ ինքնագնաց տեխնիկա: • Ամասիա համայնքում գործարկվել է բրդի վերամշակման գործարանը, բացվել են տասնյակ աշխատատեղեր: • 15 միավորված բազմաբնակավայր համայնքներում ներդրվել է Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը (ՀԿՏՀ) • 4 միավորված բազմաբնակավայր համայնքներում ստեղծվել են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ»: Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր [url=https://shabat.am/am/article/232127/Haryuravor-kilometr-veranorogvats-chanaparhner--tasnyak]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր