211652_close_icon
views-count3440 դիտում article-date 23:57 12-08-2020

ԱՄՆ-ի նախագահը NBA-ի խաղացողներին անվանել է տականք և հիմար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը Fox Sports հեռուստաալիքին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) խաղացողների մասին: Թրամպին հարցրել են բասկետբոլի մի շարք աստղերի կողմից հնչող քննադատությունների մասին: «Ես չեմ նկատել, որ նրանք իմ հասցեին քննադատել են, բայց ես դրանից չէի էլ զարմանա: NBA-ի որոշ խաղացողներ շատ տականք են: Շատ, շատ տականք և ակնհայտ հիմար», ասել է Թրամպը: Նրա կարծիքով, միլիոններ վաստակող մարդիկ, դաշտում գնդակ գլորելով, առնվազն պետք է հարգեն այն երկիրը, որը նրանց նման հնարավորություն է ընձեռել, ինչպես նաև՝ երկրի հիմնը և դրոշը: «Նրանց լիգան ահռելի գումարներ է ստանում Ասիայից, բայց այն, թե ինչպես են նրանք խոնարհվում Չինաստանի առջև, անկեղծ ասած՝ խայտառակություն է: Եթե նրանք այնտեղ խաղային, շատ ավելի քիչ կվաստակեին: Նրանք չեն գնահատում այն, ինչ ունեն», հավելել է ամերիկյան առաջնորդը: Դոնալդ Թրամպի և NBA-ի խաղացողների միջև կոնֆլիկտը արդեն տևական ժամանակ է ընթանում: Նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ NBA-ի բասկետբոլիստների մեծամասնությունը ցուցադրրաբար աջակցում էր նրա մրցակցին՝ Հիլարի Քլինթոնին, իսկ Թրամպի ընտրվելուց հետո NBA-ի ոչ մի չեմպիոն դարձած թիմ այդպես էլ չի այցելել Սպիտակ տուն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր