211652_close_icon
views-count25318 դիտում article-date 22:13 12-08-2020

Կենդանաբան-թռչնաբանները արագ արձագանքեցին SHAMSHYAN.com-ի հրապարակմանը, որը վերաբերվում էր անօգնական արագիլներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ինչպես տեղեկանում ենք ֆեյսբուքյան օգտատեր Նարինե Կիրակոսյանի [url=https://www.facebook.com/narine.kirakosyan.5]էջից[/url], օգոստոսի 11-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացրել էր, որ Երևանի "4 գյուղ" թաղամասի բնակիչները երկու ճենճոտ արագիլների մասին են ահազանգում, խնդրում բնապահպանների օգնությունը: Կենդանաբան- թռչնաբանները արագ արձագանքեցին այդ ահազանգին և այսօր, տեղեկացնելով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, արագիլներին տեղափոխեցին "Զօօ ֆաունա ԱՐՏ" վերականգնողական կենտրոն։ Տեղափոխումը իրականացրեց Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանության (PEES) հիմնադրամի ղեկավար, կենդանաբան Մանուկ Մանուկյանը։ Թռչուններին կլողացնեն և վերականգնողական շրջանը անցնելուց հետո բաց կթողնվեն։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/11/1162056/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, մի քանի օր է, Երևանի «Հաղթանակ» թաղամասի (4-րդ գյուղի) բնակիչները ամեն օր օգնություն են ցուցաբերում ամբողջովին սևացած և անօգնական վիճակում գտնվող արագիլի ձագերին: Օգոստոսի 11-ին թաղամասի բնակիչները գերեզմանների հարևանությամբ գտնվող էլեկտրասյուների վրա իրենց բույնը հյուսած արագիլների 2 ձագերի հայտնաբերել են գետնին՝ անօգնական վիճակում: Նրանք ձագերին շտապ տեղափոխել են անվտանգ վայր, փորձել են մաքրել վրայից սև հետքը, բայց այն չի անցել ու արագիլներին խնամել են մինչև ճարել են ավտոսանդուղք, որպեսզի ձագերին տեղափոխեն իրենց բույնը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Ահագին ժամանակ է, արագիլները գտնվում են ամբողջովին սևացած վիճակում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր