211652_close_icon
views-count7080 դիտում article-date 21:28 12-08-2020

Կառավարությունը պետք է հասկանա՝ ո՞րն է հիմնական խնդիրը, որ կարողանա խափանել «մահերի մեքենան». Արթուր Վանեցյան. «Առավոտ»

[url=https://www.aravot.am/2020/08/12/1129053/]«Առավոտի»[/url] հարցերին պատասխանել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: [b] -Ինչպե՞ս եք գնահատում վարչապետ Փաշինյանի երեկ արած հայտարարությունը, որ «ցավոք ունենք շատ զոհեր, բայց եթե միայն առողջապահական տրամաբանությամբ առաջնորդվեինք, սոցիալական կոլապսի առաջ էինք կանգնելու»։ Այս միտքը կոշտ արձագանք է ստացել սոցիալական ցանցերում։ [/b] Այս ձեւակերպումը մի քանի խորքային սխալ է պարունակում։ Նախ՝ այն ընդունելի չէ բարոյական տեսակետից. խոսքը 1000-ից ավելի մեր հայրենակիցների մասին է, եւ այդ թիվն առ այսօր կանգ չի առնում։ Այստեղ կարիք կա ավելի զգույշ եւ ավելի հարգալից խոսելու։ Հարցի շեշտադրումն ինքնին մեծ սխալ է պարունակում. չի կարելի հակադրել կյանքը (մահը) սոցիալական խնդրին։ Վարչապետը լավ չի ընկալել համաշխարհային միտումները. հակադրվում են կարանտինը (սահմանափակումները) եւ տնտեսությունը, սոցիալական խնդիրները, բայց ոչ երբեք՝ մարդկանց կյանքը։ Հայաստանում կա 1000-ից ավելի մահ ամենեւին ոչ կարանտինի թուլացման պատճառով։ Եթե վարչապետը նման բան է ասում իսկապես կարծելով, թե ինքը ճիշտ է, իրոք այդպես է մտածում, ապա իրավիճակը Հայաստանում չի շտկվելու։ Մեծ թվով մահերն ակնհայտորեն ունեն այլ պատճառներ, որոնք ունեն լուրջ եւ հրատապ ուսումնասիրման կարիք։ [b]-Վարչապետն ասաց նաեւ, որ «մենք հիմա կորի շարունակական շատ լուրջ անկում ենք արձանագրում, բայց մեր ամենօրյա մահերի թիվը դեռեւս չի նվազում…»:[/b] -Ես հենց դրա մասին եմ ասում. մենք պետք է հասկանանք պատճառները։ Ակնհայտ է, որ ինչ-որ տեղ, ինչ-որ օղակներում կոպիտ սխալներ կան, որոնք էլ հանգեցնում են այս ողբերգական վիճակին։ Ես ցավում եմ, բայց կառավարությունն այդ լուրջ, ամենակարեւոր գործը թողած՝ ուղղակի սկսել է շատ հեշտ խոսել մահերի մասին։ Կառավարությունը պետք է գտնի սխալները, իսկ դրանք կան, պետք է կարողանա հասկանալ՝ որտե՞ղ է հիմնական պրոբլեմը, որպեսզի կարողանա խափանել մահերի մեքենան։ Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/08/12/1129053/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր