211652_close_icon
views-count4029 դիտում article-date 23:28 12-08-2020

Ապամոնտաժվել է Աժդահակ խառնարանալճում տեղադրված բենզապոմպը

Օգոստոսի 12-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները, Գեղարդ համայնքի ղեկավարի և ոստիկանների հետ համատեղ շրջայց են իրականացրել Աժդահակ լեռան խառնարանալճի տարածքում և տեղում ապամոնտաժել խառնարանալճում տեղադրված բենզապոմպը։ Օրեր առաջ Տեսչական մարմնի Թեժ գծին [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/12/1162091/]ահազանգ էր ստացվել [/url]Աժդահակ լեռան խառնարանային լճից ապօրինի ջրառ իրականացնելու վերաբերյալ։ Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները ս/թ օգոստոսի 7-ին հայտնաբերել են ապօրինի ջրառ իրականացնող Արմավիրի մարզի Արտաշար համայնքի բնակիչ Թ․Խ-ին, որի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն։ Նշենք, որ դեռևս 2019 թվականին նույն անձը, նույն արարքի համար Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության։ [b]ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր