211652_close_icon
views-count2128 դիտում article-date 17:46 12-08-2020

Ըմբշամարտ. մեկնարկել է Հայաստանի երիտասարդական առաջնությունը

Օգոստոսի 11-ին Երևանում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Հայտնի են 59, 60, 87, 97 և 130 կգ քաշային կարգի ոսկե մեդալակկիրների անունները: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Առաջնությունում ըստ վերը նշված քաշային կարգերի հերթականության հաղթել են՝ Գառնիկ Հովհաննիսյանը, Դավիթ Ջոթյանը, Սամվել Սարգսյանը, Գառնիկ Հակոբյանը և Ռազմիկ Քուրդյանը: Վաղը՝ օգոստոսի 13-ը, մրցումային վերջին օրն է: Նշենք՝ օգոստոսի 6-8-ը կայացել էր նաև ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական 2020թ-ի առաջնությունը: Ներկայացնում ենք հաղթողներին և մրցանակակիրներին՝ 57 կգ Մանվել Խնձրցյան Նորիկ Հարությունյան Հարություն Հովհաննիսյան Առաքել Մովսեսյան 61կգ Ռաֆիկ Արտուշյան Արթուր Սարդարյան Լևոն Պետրոսյան Հայկ Աբրահամյան 65 կգ Տիգրան Ղազարյան Մուշեղ Մկրտչյան Դավիթ Հովհաննիսյան Դավիթ Մարգարյան 70 կգ Նարեկ Հարությունյան Հայկ Պապիկյան Արմեն Մուսիկյան Կնյազ Իբոյան 74կգ Դավիթ Գևորգյան Տիգրան Առաքելյան Մենուա Յարիբեկյան 79կգ Հովիկ Աղբալյան Ռազմիկ Սիմոնյան Գուրգեն Սիմոնյան 86կգ Համլետ Հախվերդյան Ազատ Կարապետյան Գոռ Հարությունյան 92կգ Սերգեյ Սարգսյան Հարություն Բերբերյան 97կգ Լյովա Գևորգյան Կարո Խաչատրյան 125կգ Մարտին Սիմոնյան Արսեն Աթանյան

Նմանատիպ նյութեր