1748 դիտում
14:51 12-08-2020
Ամուլսարում դրությունը շարունակում է վերահսկել համայնքը. Ամուլսարի պահապաններ
Ամուլսարում հանքահանման ծրագրեր ունեցած ընկերությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե վերահսկում է իրավիճակը՝ ինչը չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին ասվում է Ամուլսարի պահապանների հայտարարությունում..
«Վերջին շաբաթների ընթացքում այս ընկերությունն իրեն թույլատրված հիմնական ճանապարհներով որևէ ելումուտ չի կարողացել անել Ամուլսարի տարածքում, և միայն գաղտագողի, Սարավան գյուղի մերձակա ճանապարհով ինչ-որ մաքրողների ու սանտեխնիկների է տարածք մտցրել, որոնք ոչ մի էական աշխատանք չեն կարող անել, սակայն որոնց ընկերությունն օգտագործում է հերթական անիրական պատմությունը ստեղծելու և, հավանաբար, իր ներդրողներին հրամցնելու համար:
Որևէ ծանր տեխնիկա Ամուլսար չի մտել և չի մտնելու: Ջերմուկ համայնքի բնակիչները և Ամուլսարի համար պայքարող Հայաստանի գիտակից քաղաքացիները երբևէ թույլ չեն տալու որևէ հանքահանություն Ամուլսարում: Սա մեր վերջնական որոշումն է, որը փոփոխության ենթակա չէ։
ՀՀ կառավարությունը պարտավոր է հաշվի նստել Ջերմուկ համայնքի բնակիչների մեծամասնության (հանրագրով և ավագանու որոշումով ամրագրված) և ՀՀ մյուս քաղաքացիների արդարացի պահանջի հետ և իր իսկ պատվիրած միջազգային ուսումնասիրության արդյունքների հիման վրա ուժը կորցրած ճանաչել 2016թ-ին նախորդ կոռուպցիոն կառավարության տված բնապահպանական դրական եզրակացությունը»,- նշվում է հայտարարությունում։
Նմանատիպ նյութեր
1651 դիտում
20:04 06-08-2020
Ամուլսարում 3-րդ օրն անընդմեջ բողոքի ակցիա է՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման. Ուղիղ
Այս բաժնից
187 դիտում
11:00 28-03-2024
Կառավարության հերթական նիստը. ՈւՂԻՂ
298 դիտում
10:24 28-03-2024
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի
352 դիտում
10:04 28-03-2024
Հայ-վրացական սահման տանող ճանապարհիին երթևեկության սահմանափակումներ կան