211652_close_icon
views-count2250 դիտում article-date 12:17 12-08-2020

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել

Արցախի Հանրապետությունում օգոստոսի 12-ի դրությամբ՝ կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարության տվյալներին: Նոր կորոնավիրուսային հիվանդությունն առյսօր հաստատվել է 251 մարդու մոտ, որոնցից 231-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում են ստանում 19, մեկուսացված են 42 քաղաքացի: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 164 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7 418 փորձանմուշի հետազոտություն: Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Արձանագրվել է մահվան մեկ դեպք, երբ քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով: Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Նմանատիպ նյութեր