211652_close_icon
views-count10605 դիտում article-date 12:06 12-08-2020

Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս 1 ամսով

Հայաստանում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մի քանի անգամ երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով` մինչև սեպտեմբերի 11-ը` ժամը 17։00-ն։ «[url=https://armenpress.am/arm/news/1024743.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության արտահերթ նիստում: «Մենք ստիպված ենք հիմա ևս մեկ անգամ արտակարգ դրությունը երկարաձգել, հույս ունենք՝ վերջին անգամ»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս անգամ արտակարգ դրության ռեժիմը կլինի ավելի մեղմ։ Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց, որ այս որոշման ուժով այսօր` օգոստոսի 12-ին Ազգային ժողովում կգումարվի հատուկ նիստ։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երկրում հայտարարված արտակարգ դրության ժամկետը պետք է լրանար օգոստոսի 12-ին` ժամը 17։00-ին։

Նմանատիպ նյութեր