211652_close_icon
views-count49660 դիտում article-date 10:26 12-08-2020

Արտակարգ դեպք Արարատի մարզում. մի քանի տոննա խոտով բարձված կցորդիչը կողաշրջվել է. ճանապարհը դարձել էր անանցանելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 40 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին ամրացված կցորդիչը, որը բարձված է եղել մոտ 3 տոննա խոտի հակով, կողաշրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն թափված խոտը փակել էր ճանապարհը և երթևեկությունը դարձել էր անանցանելի։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։ Քաղաքացիներն իրենց ուժերով կարճ ժամանակում տարածքը մաքրեցին թափված խոտից, այդ ընթացքում էլ տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում ճանապարհային ոստիկանները։ Կողաշրջված կցորդիչը դարձի բերվեց և տեղափոխվեց անվտանգ վայր։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր