211652_close_icon
views-count16739 դիտում article-date 23:37 11-08-2020

Ճանաչված ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի հոգեհանգիստը կկայանա Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ճանաչված ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը, որը Ղազախստանում կյանքից անժամանակ հեռացել էր օգոստոսի 9-ին, կհուղարկավորվի Հայաստանում։ Լևոն Ղասաբօղլյանի հոգեհանգիստը կկայանա օգոստոսի 13-ին, Երևանի Սուրբ Հովհաննես (Կոնդի) եկեղեցում, ժամը 18։00-ին Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/09/1161883/]SHAMSHYAN.com[/url]-ը, օգոստոսի 9-ին 34 տարեկան հասակում կյանքից հեռացել է նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցություն էր հայտնել Լևոն Ղասաբօղլյան անժամանակ մահվան առթիվ. «Խորը վշտով տեղեկացանք, որ 34 տարեկան հասակում կյանքից հեռացել է նախկին ֆուտբոլիստ, մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը: Ցավակցում ենք Ղասաբօղլյանների ընտանիքին», նշել էր ՀՖՖ-ն: Լևոն Ղասաբօղլյանը 2006 թվականին հանդես է եկել «Արարատի» կազմում, իսկ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա Ղազախստանում անցել էր մարզչական աշխատանքի: Լևոն Ղասաբօղլյանը «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանի որդին է: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/27/1141585/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, Հայաստանում առաջին անգամ կազմակերպվել էր մանկապատանեկան ֆուտբոլային ճամբար «Bsports» պորտուգալական աշխարհահռչակ ակադեմիայի կողմից: Նոյեմբերի 23-ին մեկ շաբաթ շարունակ Պորտուգալիայից ժամանած անվանի մասնագետների անցկացրած պարապմունքներից հետո պատանի ֆուտբոլիստներն իրենց ունակություններն են դրսևորել եզրափակիչ խաղում, որից հետո տեղի էր ունեցել պատվոգրերի հանձնումը: Մեկշաբաթյա ֆուտբոլային ճամբարում իրենց լավագույն կերպով դրսևորած հայ պատանիներից վերջնական ընտրությունը կայացվելու է ր նոյեմբերի 28-ին: Տարիքային երկու խմբից երկուական լավագույն խաղացողները մեկ ամսով անվճար մեկնելու էին Պորտուգալիա` կատարելագործելու իրենց վարպետությունը «Bsports» ակադեմիայում: «Հաջողության դեպքում հայ պատանիները հետագայում կարող են հայտնվել Պորտուգալիայի սուպեր լիգայում»,- ընդգծել էր «Bsports» ակադեմիայի հայկական պատվիրակության ղեկավար Լևոն Ղասաբօղլյանը` հավելելով, որ «Ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք» ճամբարը մեծ հնարավորություն է` ֆուտբոլային տաղանդներ բացահայտելու Հայաստանում: Այս տարվա սկզբում Լեւոն Ղասաբօղլյանը նշանակվել էր Ղազախստանի առաջնության Առաջին խմբում հանդես եկող «Օնտուստիկ» ակումբի ակադեմիայի գլխավոր մարզիչ: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Ղասաբօղլյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին, նրանց հետ միասին կիսում հրաշալի մարդու, հայրենասերի, մարզիկի կորստի վիշտը: Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր