211652_close_icon
views-count2787 դիտում article-date 23:06 11-08-2020

Արցախի չգազաֆիկացված 155 համայնքներում էլեկտրաէներգիայի սակագինը կդառնա 15 դրամ

Արցախի Հանրապետության չգազաֆիկացված 155 համայնքներում էլեկտրաէներգիայի սակագինը կդառնա 15 դրամ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Հարգելի ' հայրենակիցներ, սեպտեմբերի 1-ից մեր հանրապետության 155 չգազաֆիկացված համայնքներում, որոնք ունեն ավելի քան 30 հազար բնակիչ, էլեկտրաէներգիայի սակագինը կդառնա 15 դրամ: Մենք հետևողական ենք մեր երազած հայրենիքը կառուցելու գործում»- գրել է նախագահը:

Նմանատիպ նյութեր