211652_close_icon
views-count12792 դիտում article-date 22:36 11-08-2020

Ծեծկռտուք Եղվարդում. ովքեր են ծեծի ենթարկել փաստաբանին և նրա եղբորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Amlur.am

Օգոստոսի 9-ին աղմկահարույց միջադեպ էր արձանագրվել Եղվարդ քաղաքի Մուշ թաղամասում: [url=https://armlur.am/1031338/?fbclid=IwAR1z8UwNJjnJBv9bySaP6AyI1ot0cAeIsOXUUpYnaPbwvX7nDqUIygT0zmA]ArmLur.am[/url]-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, որի հետևանքով ծեծկռտուք էր սկսվել: Մեզ հայտնի դարձավ, որ ծեծկռտուքի կիզակետում են հայտնվել փաստաբան Գիվի Հովհաննիսյանը եւ վերջինիս եղբայրը: Ի դեպ, ըստ բնակիչների՝ փաստաբանի եղբայրը ծեծկռտուքի արդյունքում բազմաթիվ մարմնական վնասվածքներ է ստացել : Տեղեկությունը փորձեցիք պարզել ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ օգոստոսի 9-ին 23:50-ի սահմաններում մարմնական վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ անձ, որը դեպքի մասին հաղորդում է ներկայացրել, նշանակվել է փորձաքննություն, դեպքի առթիվ նյութեր են նախապատարաստվում : Կատարվածի շուրջ զրուցեցինք փաստաբան Գիվի Հովհաննիսյանի հետ՝ հասկանալու համար, թե ով կամ ովքեր են ծեծի ենթարկել իրեն կամ իր եղբորը , ինչի համար են ծեծի ենթարկել իր եղբորը: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր