211652_close_icon
views-count21472 դիտում article-date 22:28 11-08-2020

Ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի համար ստորագրահավաք է իրականացվում, իսկ տեղի աշխատակիցների մի մասն էլ ասում է. «Առուն չտեսած հոպ են անում»

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մեկնարկել է Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի պաշտոնի համար մրցույթի դիմումների ընդունումը: Մեր տեղեկություններով՝ մրցույթին մասնակցում են մշակութային գործիչներ: Ի թիվս այլոց մասնակցում է նաև ազգային գրադարանի տնօրենի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանը: Վերջինս մեկ անգամ մասնակցել է մրցույթին ու պարտվել է և այդ պաշտոնում չի վերահաստատվել ու այս օրերին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]--ը տեղեկություններ է ստացել, որ նա իր համար գրադարանի աշխատակիցների շրջանում ստորագրահավաք է կազմակերպել: Ըստ տեղեկությունների՝ շրջանառվում է նաև Արմեն Սարգսյան անունը և գրադարանում աշխատակիցների մեջ չեն դադարում այն խոսակցությունները, որ Ա. Սարգսյանը այնքան վատ կադր է և ընդունելի չէ իրենց համար և, որ ավելի լավ է Հ. Սարիբեկյանը մնա, քանի որ վերջինս երկուսից` չարյաց փոքրագույնը: [b]Ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0694540001597170499710271.jpg[/img]

Նմանատիպ նյութեր