211652_close_icon
views-count2161 դիտում article-date 22:00 11-08-2020

Արցախի ԱԺ-ն ընդունել է պետական բյուջեի փոփոխությունների մասին օրենքը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն օգոստոսի 11-ին շարունակել է նույն օրն առավոտյան մեկնարկած արտահերթ նստաշրջանի աշխատանքները: ««ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ քննարկմանն է ներկայացրել ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը: Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը, ով ներկայացրել է հանձնաժողովի եզրակացությունը՝ նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ: Ազգային ժողովը, ձայների 26 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունել է օրենքը:

Նմանատիպ նյութեր