211652_close_icon
views-count1915 դիտում article-date 16:33 11-08-2020

Պաշտպանի աջակցությամբ քաղաքացու աշխատավարձի վրա դրված արգելանքն ամբողջությամբ վերացվել է

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը իր աշխատավարձի վրա դրված արգելանքը վերացնելու հարցում: Դիմումատուի բողոքի համաձայն՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից արգելանք է դրվել իր աշխատավարձի վրա 100 տոկոսի չափով: Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համագործակցության արդյունքում, նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության պայմաններում, քաղաքացու աշխատավարձի վրա դրված արգելանքն ամբողջությամբ հանվել է:

Նմանատիպ նյութեր