211652_close_icon
views-count1415 դիտում article-date 16:20 11-08-2020

ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը հանձնեց շրջանավարտների դիպլոմները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում դիպլոմներ ստացան բակալավրի կրթական ծրագրով վեց մասնագիտության գծով ակադեմիան ավարտած 175 շրջանավարտ, որից 11-ը՝ գերազանցության: Դիպլոմները հանձնեցին Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը, գիտական և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հայկանդուխտ Ղարիբյանը: - Փրկարար լինելը պատիվ է ու միաժամանակ մեծ բեռ ու պատասխանատվություն, - ասաց փոխնախարար Արմեն Հարությունյանը։ - Մարդուն օգնելը, բարի լինելն ու բարություն տարածելը ամենապատվավոր կոչումն է, - հայտարարեց ռեկտոր Համլետ Մաթևոսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր