211652_close_icon
views-count5280 դիտում article-date 15:53 11-08-2020

Պուտինի դուստրը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իր դուստրերից մեկը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։ Պուտինն այդ մասին ասել է այսօր կառավարության հետ խորհրդակցության ընթացքում, երբ հայտնել է, որ գրանցվել է կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութը։ «Իմ դուստրերից մեկը պատվաստվել է: Այս առումով նա մասնակցել է փորձին: Առաջին պատվաստումից հետո նրա ջերմությունը եղել է 38, հաջորդ օրը մի փոքր բարձր 37-ից և վերջ»,-նշել է ՌԴ նախագահը: Հավելել է, որ երկրորդ պատվաստումից հետո ևս մարմնի ջերմությունը մի փոքր բարձրացել է, հետո իջել: Այժմ նա իրեն իրեն լավ է զգում: Օգոստոսի 11-ին Ռուսաստանն աշխարհում առաջինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է գրանցել:

Նմանատիպ նյութեր