1828 դիտում
15:40 11-08-2020
ԱԺ-ն առաջին անգամ պետական կառավարման համակարգում կիրառում է Google-ի ու Facebook-ի մեթոդաբանություն
ՀՀ ազգային ժողովը ժամանակի պահանջներին համապատասխան տեղեկատվական և թվային տեխնոլոգիաներով հագեցնելու նպատակով ոլորտի լավագույն փորձագետներն իրականացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների կարողությունների գնահատում:
Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:
«Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրված ոլորտի լավագույն փորձագետներն իրականացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների կարողությունների գնահատում: Մշակվել է թվային և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ծրագիր, որը բաղկացած է հետևյալ բաժիններից և իր մեջ ներառում է 143 գործողություն. տվյալների մշակման առաջին կենտրոնի աշխատանքներ, ծրագրային ապահովում, տվյալների պահոցի սենյակի կահավորում, տվյալների մշակման երկրորդ կենտրոնի ստեղծում, ցանցային ենթակառուցվածքի զարգացում, ՏՏ անվտանգություն, ՏՏ ուսուցումներ, ԱԺ համակարգիչների, տպիչների և այլ սարքավորումների արդիականացում»,- գրել է Գալստյանը:
ԱԺ աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ նշված լայնամասշտաբ ծրագրի իրականացման համար առաջին անգամ պետական կառավարման համակարգում կիրառում են նախագծերի կառավարման SCRUM տեխնոլոգիայի գործիքակազմը, որը համարվում է ծրագրավորման ժամանակակից ընկերությունների՝ ինչպիսիք են Google-ը և Facebook-ը, կառավարման հիմնական մեթոդաբանությունը:
Նմանատիպ նյութեր
1144 դիտում
16:19 28-09-2014
Ռուսաստանում կրկին կգրանցվեն Facebook-ը, Twitter-ն ու Google-ը
9321 դիտում
15:40 09-04-2019
Պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել պետական դրոշը ոտքերի տակ գցած գեթ մեկ մարդ. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
1015 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1066 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
769 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան