211652_close_icon
views-count3137 դիտում article-date 15:27 11-08-2020

Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին

Դատավոր Մարիկա Չիտաշվիլին որոշում է կայացրել օգոստոսի 8-ին Ախալքալաքում տեղի ունեցած սպանության գործով մեղադրյալ Արթուր Գաբրիելյանին կալանքի տակ պահելու մասին, հայտնում է JNews-ը: Դատական ​​նիստն անցկացվում էր հեռակա կարգով այսօր` օգոստոսի 11-ին, Ախալցխայի դատարանում: Դատախազ Մամուկա Կոմոշվիլին կալանք է պահանջել Գաբրիելյանի համար` հիմնավորելով այն փաստով, որ ամբաստանյալը, ով գտնվում է հետախուզման մեջ, կարող է խոչընդոտել հետաքննության ընթացքին կամ փախուստի դիմել: Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ: «Այս փուլում մեղադրյալի անվտանգության համար մենք համաձայն ենք դատախազի հետ, որ ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց պետք է ընտրվի կալանավորումը»,- դատական ​​նիստի ընթացքում ասել է Գաբրիելյանի փաստաբան Թարիել Բալաբանիշվիլին: Դատական ​​նիստի ավարտին դատավոր Մարիկա Չիտաշվիլին որպես խափանման միջոց կալանքն է ընտրել 27-ամյա երիտասարդի սպանության համար մեղադրյալի նկատմամբ:

Նմանատիպ նյութեր