1437 դիտում
13:16 11-08-2020
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 10-ից 11-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 93 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 18, թմրանյութի առաքման կանոնները խախտելու՝ 16, մարմնական վնասվածք հասցնելու՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 11, ընտանեկան բռնության՝ 7, խարդախության՝ 6, հրազենի ապօրինի շրջանառության՝ 3, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու ու առանց իրացնելու նպատակի թմրանյութի ապօրինի շրջանառության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, գույքը դիտավորությամբ վնասելու և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 1 մարդ զոհվել է, 27-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
3211 դիտում
15:28 03-08-2017
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 2-ից օգոստոսի 3-ը)
3540 դիտում
13:48 04-08-2017
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 3-ից օգոստոսի 4-ը)
2378 դիտում
15:49 08-08-2017
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 7-ից օգոստոսի 8-ը)
Այս բաժնից
472 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
280 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը