211652_close_icon
views-count3271 դիտում article-date 23:22 10-08-2020

Մենք ու նրանք. Սպարտակ Ղարաբաղցյան

[b]ՄԵՆՔ ՈՒ ՆՐԱՆՔ[/b] .... ԼԵՌԱՆ էս կողմում ՄԵՆՔ էինք, էն կողմում ՆՐԱՆՔ; Լեռան ԷՍ կողմում էլ էին ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐ լինում, Էն կողմում էլ; Լեռան էս կղմում երբ հանկարծ հարսանիքներին կինարմատը առանձին էր սեղան նստում, տղամարդիկ՝ առանձին, ասում էին.,,-ԷՍ ՀՈ ԹՈՒՐՔԻ ՀԱՐՍԱՆԻՔ ՉԻ, ԷՍ Ի՞ՆՉ ԵՔ ԲԱԺԱՆ-ԲԱԺԱՆ ԸԼԵԼ...,, . Էն կողմում էլ ճիշտ հակառակը. Թե պատահեր կինարմատը տղամարդկանց հետ նույն սեղանին նստեին, ասում էին.,,-ԷՍ ՀՈ ՀԱՅԻ ՀԱՐՍԱՆԻՔ ՉԻ, ԷՍ ՈՒ՞Ր ԵՔ ԿՈՂՔ_ԿՈՂՔԻ ՆՍՏԵԼ..,, ԼԵՌԱՆ ԷՍ կողմում էլ էին մահանում, Էն կողմում էլ. ու թե հանկարծ էս կողմում հանգուցյալին հանգստարան ուղեկցող թափորը մի քիչ արագ էր գնում, ասում էին.,, -ԷԴ ՈՒ՞Ր եք վռազըմ, հո թուրքի մեռել չի՞ ...,, ԼԵՌԱն էն կողմում էլ ուղիղ հակառակ ն էին ասում, ..- ԷՍ ԻՆՉ ԵՔ ՈՏՆԵՐԴ ԿԱԽ ԱՐԱԵԼ, ՀՈ ՀԱՅԻ ՄԵՌԵԼ ՉԻ՞..,, ԼԵՌԱՆ ԷՍ ԿՈՂՄՈՒՄ էլ լավ ՄԱՐԴԻԿ կային, էն կողմում էլ.,, ԼԵՌԱՆ էն կողմում ասում էին՝,, -ԼԱՎ ՄԱՐ Դ Ա, ԲԱՅՑ ԱՓՍՈՍ ՀԱՅ Ա...,, ԼԵՌԱՆ ԷՍ ԿՈՂՄՈՒՄ էլ՝,, -ԼԱՎ ՄԱՐԴ Ա, ԲԱՅՑ ԱՓՍՈՍ ԹՈՒՐՔ Ա...,, .... ԼԵՌԱՆ ԷՍ ԿՈՂՄՈՒՄ ՄԵՆՔ ԵՆՔ, ԷՆ ԿՈՂՄՈՒՄ ՝ ՆՐԱՆՔ... ,
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր