211652_close_icon
views-count2650 դիտում article-date 23:08 10-08-2020

Ո՛չ մեկ ձեզ իրավունք չի տվել տնտեսական թռիչքաձև աճ ապահովելու համար վտանգի տակ դնել այսօրվա ու ապագա սերունդների ճակատագիրը. Աննա Կոստանյանը՝ Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման մասին

Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի գրառում Է կատարել Ամուլսարի վերաբերյալ։ Նա նշել է, որ պատգամավորի պաշտոնական էլեկտրոնային հասցեին 21 տարբեր հասցեներից հանքի երկարատև պայքարի վերաբերյալ ստացել է նամակներ, որոնք ուղղված են ինչպես բոլոր պատգամավորներին, այնպես էլ Կառավարության անդամներին։ Նամակն իրենից ներկայացնում է բողոքի հայտարարություն Ամուլսարում ընթացող վերջին օրերի գործընթացների նկատմամբ պատգամավորների և կառավարության անդամների դրսևորած անտարբերության ու անգործության դեմ՝ պահանջելով մինչ օրս դրսևորած հարմարվողականությունն անհապաղ փոխարինել հստակ դիրքավորմամբ։ «Գտնում եմ, որ ՀՀ քաղաքացին իրավունք ունի առողջ միջավայրում ապրելու և արարելու օրինական պահանջ ներկայացնել կառավարությանը, և այդ պահանջն անհապաղ պետք է ի կատար ածվի այսօրվա իշխանության կողմից։ Ո՛չ մեկ ձեզ իրավունք չի տվել տնտեսական թռիչքաձև աճ ապահովելու համար վտանգի տակ դնել այսօրվա ու ապագա սերունդների ճակատագիրը։ Մասնավոր կորպորացիայի շահն ավելի գերակա լինել չի կարող, քան համընդհանուր պետական ու քաղաքացիական շահը։ Կան տեղեկություններ Լիդիանի վարձած մեկ այլ ընկերություն՝ Վայքում հիմնադրված «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ի աշխատակիցների կողմից Ամուլսարի պահպանության գործում այս տարիների ընթացքում հատկապես ակտիվ մի քանի ջերմուկցիների ու գնդեվազցիների ծեծի ենթարկելու, ընդհուպ մինչև էլեկտրաշոկահարելու մասին (այս մասին կփորձեմ ավելի հստակ տեղեկատվություններ փնտրել, և եթե տեղեկությունն իրականությանն է համապատասխանում, ապա բոլոր մեղավորները պետք է կրեն պատասխանատվություն): Մի շարք ակտիվիստներ և պարզապես խնդրով մտահոգ քաղաքացիներ ահազանգում են այս ընկերության ագրեսիվ ու հարձակողական քայլերի մասին։ Ինչու՞ է շարունակում լռել իշխանությունը՝ երբեմնի ակտիվիստներ, այժմ արդեն պատգամավորներ կամ կառավարության անդամ հանդիսացող գործընկերները։ Ի՞նչով եք կաշկանդված և ինչու՞․․․ Անթույլատարելի եմ համարում ամենաբարձր պետական մակարդակով տարատեսակ մանիպուլյացիաներ ու զրպարտություններ տարածելը բնապահպանների ու ջերմուկցիների մասին։ Ի՞նչ է սա, եթե ոչ մինչև իշխանության ղեկը ստանձնելը որդեգրած սկզբունքների դավաճանություն։ Եթե ԴՈՒՔ այսօր չեք պաշտպանում ՀՀ շարքային քաղաքացու շահը, չեք կայացնում որոշումներ հօգուտ այն քաղաքացու, որի օգնությամբ ու ձեռամբ այսօր հայտնվել ենք այնտեղ, որտեղ կաք, ապա ՈՒ՞Մ ՇԱՀՆ Է ՁԵԶ ՀԱՄԱՐ ԳԵՐԱԿԱ․ մասնավոր ընկերությա՞ն։ Նման անատամ պահվածքն ու կցկտուր դիրքորոշումները հիմնավոր կասկածների տեղիք են տալիս, որ այս իշխանությունները բավարար կամք չունեն ընդդեմ կանգնելու որոշ բիզնեսմենների կամ քաղաքացու հաշվին հարստացողների ու հարստահարողների բիզնես շահերին։ Եվ վերջապես լուծում տվե՛ք այս հարցին։ Դա ձեր փոխարեն չի կարող անել ոչ ոք։ Ո՛չ մի օտարերկրյա շահագրգիռ կողմ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ միջամտելու մեր պետության համար կարևոր այս խնդրին»։

Նմանատիպ նյութեր