211652_close_icon
views-count2996 դիտում article-date 22:00 10-08-2020

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին: «Մեծ ցավով տեղեկացա Հնդկական «Էյր Ինդիա Էքսպրես» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռի Կերալա նահանգում կործանման մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի և վիրավորների պատճառ դարձավ: Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքներին և մերձավորներին մաղթելով համբերություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է նախագահի հեռագրում:

Նմանատիպ նյութեր