211652_close_icon
views-count30367 դիտում article-date 21:05 10-08-2020

Ես ցանկացած ձեռնոց բարձրացնող եմ, իսկ երբ պետությանը վտանգ է սպառնում, արդեն գործ ունեն իմ տեսակի հետ. Վլ. Գասպարյան

[url=https://www.tert.am/am/news/2020/08/10/Gasparyan/3367047?fbclid=IwAR2yL0Xz0zbx64Is42pQ0oTVjTYUxedwAN0uDl0IY2LzTdENERgBKSyBzUM]Tert.am[/url]-ը գրում է. Ես զոհ չեմ լինի, եթե նույնիսկ ինձ ձերբակալեն կամ գնդակահարեն, ես զոհի կերպար չեմ կարող ընդունել: Ես այնքան մահ եմ տեսել և այնքան բանի միջով եմ անցել, ես միշտ հոգեբանորեն ամեն ինչի պատրաստ եմ: Ես ավելի դաժան օրեր եմ անցել, ընկերներ եմ կորցրել, կռիվ եմ արել, երկիր եմ պահել, և չեմ պատրաստվում հանդուրժել, որ ներխուժում ընտանիք. այսօր Para. Tv-ի հարցազրույցի ժամանակ նշեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք անհանգստություն զգում է, որ հեղափոխությունը կարող է կարիք ունենա իրեն զոհ մատուցի և ձերբակալի: Նախկին ոստիկանապետը, անդրադառնալով երկու տարվա ընթացքում ոստիկանությունում կատարված փոփոխություններին, նշեց, որ տխրում է, որովհետև կար բարեփոխումների բավականին լավ ծրագիր, որի երկու փուլը անցկացվել է, իսկ երրորդ փուլը, որը պետք է 2018 թվականին իրականացվեր, չի հաջողվել. «Իմ գնալուց ես իմ անձնակազմին խնդրել եմ երրորդ փուլը իրականացնել և այն, ինչ փորձում են անել, դա հին փորձված մեթոդներ են Վրաստանում, Ուկրաինայում, և շտամպը վերցնել օգտագործել Հայաստանում, դա չի աշխատելու՝ մենք մեր աշխարհագրական դիրքը ունենք և մեր մենտալիտետը`ռեֆորմները պետք է անել ելնելով դրանից»,-նշեց նա: Լրագրողի հարցին՝ եթե համակարգում գործած մեղքեր ունի, ապա ինչո՞ւ է երկու տարի, առոք -փառոք շարունակում իր կյանքը, իսկ եթե՝ ոչ, ինչո՞ւ իր փորձը չի օգտագործվում, նախկին ոստիկանապետը նշեց. «Ինձնից հետո եկած ոստիկանապետը և դրանից հետո ևս եկածները կոմպլեքսավորված անձնավորություններ էին , հիմա իրենք չկան, դրա համար ինձ թույլ եմ տալիս այդպես ասել:Եթե այն ժամանակ մարդ էին նշանակում ելնելով նրանից, որ, վաղը եթե քեզ ասենք գնա Գասպարյանի հետևից կգնա՞ս, թե չես գնա, դա տխուր է: Նույնիսկ դրանից ես չեմ վրդովվում, որովհետև խղճուկ մարդիկ են այդպես անում: Ես միշտ ասել, եմ`տղաներ, վայ էն ոստիկանությանը, որ զբաղվում է քաղաքականությունով, վայ էն քաղաքական կուսակցություններին, որ Ոստիկնանությանը, որպես գործիք է օգտագործում, երկուսն էլ դատապարտված են»: Հարցին, թե արդյո՞ք հիմա ոստիկանները օգտագործվում են, նա նշեց՝ կարծում եմ, այո: Անդրադառնալով Ամուլսարի խնդրին, Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ այդ հարցը պետք է լուծել այլ կերպ և չպետք է լուծել ուժային մեթոդներով: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/08/10/Gasparyan/3367047?fbclid=IwAR2yL0Xz0zbx64Is42pQ0oTVjTYUxedwAN0uDl0IY2LzTdENERgBKSyBzUM]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր