211652_close_icon
views-count2364 դիտում article-date 17:27 10-08-2020

Վիլիանը և Պեդրոն հեռացան «Չելսիից»

Կիսապաշտպաններ Վիլիանը և Պեդրոն լքեցին «Չելսին»: Լոնդոնյան ակումբը հաստատեց այս տեղեկությունը: Երկու ֆուտբոլիստների պայմանագրի ժամկետներն էլ ավարտվել էին: Վիլիանը 2013 թվականից հանդես էր գալիս «Չելսիում», որտեղ նա տեղափոխվել էր ռուսական «Անժիից»: «Չելսիի» կազմում նա երկու անգամ դարձել էր Անգլիայիչեմպիոն, մեկական անգամ նվաճել Անգլիայի Գավաթը, Լիգայի գավաթը և Եվրոպայի լիգան: Բրազիլացին կարիերան կշարունակի «Արսենալում»: Պեդրոն «կապույտներին» միացել էր 2015 թվականին՝ տեղափոխվելով «Բարսելոնայից»: Մեկական անգամ նվաճել է Անգլիայի առաջնությունը, Անգլիայի Գավաթը և Եվրոպայի լիգան: Իսպանացին կարիերան կշարունակի «Ռոմայում»:

Նմանատիպ նյութեր