Սևրի դաշնագիրը տարածաշրջանում արդարացի խաղաղության հաստատման բանալի էր. Ֆրանսիայում ՀՀ դեսպան
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանի կարծիքով` Սևրի հաշտության պայմանագրի իրագործումը թույլ կտար ինչ-որ չափով հաղթահարել Հայոց ցեղասպանության ծանր հետևանքները։
Այս մասին դեսպանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«100 տարի առաջ այս օրը Դաշնակից պետությունները, այդ թվում՝ Ֆրանսիան և Հայաստանը, ստորագրեցին Թուրքիայի հետ Սևրի խաղաղության դաշնագիրը։ Այն տարածաշրջանում հիմնարար և արդարացի խաղաղության հաստատման բանալի էր, որը թույլ կտար ինչ-որ չափով հաղթահարել Հայոց ցեղասպանության ծանր հետևանքները»,- գրել է դեսպանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Il y a 100 ans, les Puissances Alliées & Associées, parmi lesquelles la #France et l’#Armenie, signaient avec la #Turquie le Traité de #Sevres perçu comme clé de voûte d’une paix régionale juste qui aurait permis également de réduire les conséquences graves du #GenocideArmenien pic.twitter.com/HbYeolqzcr
— Hasmik Tolmajian (@tolmajian) August 10, 2020