211652_close_icon
views-count3177 դիտում article-date 14:06 10-08-2020

Էդմոն Մարուքյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ արտասահմանից Հայաստան վերադառնալու հնարավորությունից զրկված մեր քաղաքացիների կենսաթոշակների տրամադրման խնդրի առնչությամբ։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ արտասահմանից Հայաստան վերադառնալու հնարավորությունից զրկված մեր քաղաքացիների կենսաթոշակների տրամադրման խնդրի առնչությամբ. «Տեղեկացնում եմ, որ դիմել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ արտասահմանից Հայաստան վերադառնալու հնարավորությունից զրկված մեր քաղաքացիների կենսաթոշակների տրամադրման խնդրի առնչությամբ։ Ինչպես հայտնի է, կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար օրենսդրական պահանջները սահմանում են տարեկան առնվազն մեկ անգամ ՀՀ-ում գտնվող համապատասխան մարիններում երկրում լինելու մասին հայտարարություն ստորագրելու մասին պարտականություն։ Օրենքի պահանջն օբյեկտիվորեն կատարելու անհնարինությունը, փաստորեն, այս քաղաքացիներին կենսաթոշակից զրկելու հիմք է դառնում, մինչդեռ իրավիճակը բոլոր առումներով ֆորսմաժորային է և, ըստ այդմ, այս կարգավորումը գոնե առ այժմ չպետք է գործի ի վնաս մեր քաղաքացիների։ Ըստ այդմ՝ վարչապետին առաջարկել եմ կասեցնել վերոնշյալ ժամկետները՝ մինչ համավարակի և դրա հետևանքների վերացումը»,-ասված է ֆեյսբուքյան գրառման մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր