211652_close_icon
views-count3547 դիտում article-date 11:56 10-08-2020

Լուկաշենկոն հաղթել է Բելառուսի նախագահական ընտրություններում. ԿԸՀ-ն հայտնել է նախնական արդյունքները

Բելառուսում կայացած նախագահական ընտրություններում նախնական հաշվարկով՝ հաղթանակ է տարել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այդ մասին հայտնում է Ria Novost-ն։ Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները։ Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 80.23 տոկոսը, Սվետլանա Տիխանովսկայայի օգտին՝ 9.9 տոկոսը։ Հիշեցնենք, որ գիշերը Բելառուսում բողոքի ակցիաներ են անցկացվել՝ ընդդեմ Լուկաշենկոյի։ Տեղի են ունեցել ընդհարումներ՝ ոստիկանության հետ։ Վերջիններիս կողմից կիրառվել են ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ։ Կան ձերբակալվածներ։

Նմանատիպ նյութեր