211652_close_icon
views-count9300 դիտում article-date 09:45 10-08-2020

Բելառուսում ոստիկանությունը կրակել է խաղաղ ցուցարարների վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Համացացնում է հայտնվել տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Բելառուսի մայրաքաղաք Մինսկում իրավապահներն այս գիշեր խաղաղ ցուցարարների վրա ռետինե փամփուշտներ կիրառում։ Ինչպես հայտնում է mk.ru կայքը. կադրերը հրապարակվել են բելառուսական Nexta տելեգրամ-ալիքում։ Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ։ Գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նախնական տվյալներով, հավաքել է ձայների 79.7 տոկոսը։ Երկրի մի շարք խոշոր քաղաքներում դժգոհության ալիքներ են բարձրացել, և սկսվել են չթույլատրված բողոքի ցույցեր։ Ցուցարարների նկատմամբ ուժայինները կիրառել են արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ։ Ա. Լուկաշենկոն Բելառուսը ղեկավարում է 26 տարի։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր