211652_close_icon
views-count2463 դիտում article-date 17:55 09-08-2020

Պոչետինոն կարող է գլխավորել «Ռոման»

Արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն կարող է գլխավորել իտալական «Ռոման», հայտնում է Armsport.am-ը: Հաղորդվում է, որ Ֆոնսեկան կարող է լքել «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնը՝ ձախողված մրցաշրջանի պատճառով: Հիշեցնենք, որ Պոչետինոյի նախկին ակումբը եղել է Լոնդոնի «Տոտենհեմը», որտեղ նրան փոխարինեց Ժոզե Մոուրինյոն: Նախկինում կար տեղեկություն, որ Պոչետինոյի ծառայությունները հետաքրքրում են նաև «Նյուքասլին», «Ինտերին» ու «Մոնակոյին»: «Ռոման» Ա սերիայում գրավեց 5-րդ հորիզոնականը, իսկ ԵԼ-ում դուրս մնաց 1/8 եզրափակչից: Նշվում է նաև, «Ռոման» կարող է նաև հրավիրել «Յուվենտուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին, եթե վերջինս պաշտոնանկ արվի:

Նմանատիպ նյութեր