211652_close_icon
views-count253296 դիտում article-date 16:53 09-08-2020

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. Սևանի ջրասուզակը որոնում է ջրահեղձ եղած 15-ամյա տղայի դին. ԼՐԱՑՎԱԾ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի վարչական տարածքում գտնվող ջրամբարում երեխա է ջրահեղձ եղել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Հրազդանի պահպանության բաժնի խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ: Այս պահին Սևանից ժամանած հատուկ ջրասուզակը կատարում է որոնողական աշխատանքներ՝ դին հայտնաբերելու ուղղությամբ: Հրազդանի ոստիկանները պարզել են, որ ջրահեղձ եղած երեխան 15-ամյա Մհեր Ե.-ն էր: *** 19:30. Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ջրասուզակը երեխայի դին դուրս է բերել ջրամբարից: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր