3179 դիտում
19:41 08-08-2020
Կառավարությունը 2,8 մլն դոլարի մաքսային արտոնություն է տրամադրել Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման համար
ՀՀ կառավարությունը 2.8 մլն դոլարի մաքսային արտոնություն է տրամադրել Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման համար, ինչպես նաև նախագիծն իրականացնելու համար ներդրվել է մոտ 270 միլիոն դոլար:
«ՋԷԿ-ում արտադրվելու է շոգեգազային ցիկլով էլեկտրաէներգիա։ Շինարարությունը սկսվել է 2019 թվականի ամռանը։ Նոր ՋԷԿ-ը լինելու է 254 ՄՎտ հզորությամբ աշխատող կայան, որն ամբողջ աշխարհում կունենա ամենաբարձր ՕԳԳ՝ մոտ 54 տոկոս։ Բարձր ՕԳԳ-ն Հայաստանին կտա միանգամից 2 առավելություն՝ կայանի շահագործման ժամանակ էկոլոգիայի վրա բացասական ազդեցությունը շատ ցածր է լինելու, ինչպես նաև հնարավոր կլինի ստանալ էժան հոսանք»,- նշել է «Ռենկո» ընկերության Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Սիմոնե Ջիովաննինին։
Նա նաև հայտնել է, որ մինչ այս պահն արդեն ներդրվել է մոտ 130 մլն դոլար։ Գումարի շրջանակներում ներառված է նաև հիմնական սարքավորումների մի մասը, որն արդեն ձեռք է բերվել և սպասում են տեղ հասնելուն։
«Սարքավորումների ներմուծման ժամանակ մենք դիմել էինք ՀՀ կառավարությանը՝ մաքսային արտոնություն ստանալու հայտով։ Այս փուլում ստացել ենք 2,8 մլն դոլարի արտոնություն՝ մոտ 25 մլն դոլար սարքավորումներ ձեռք բերելու համար»,- ասել է Ջիովաննինին և հավելել, որ համավարակի ընթացքում իրենց աշխատանքը չի ընդհատվել։
Ներկայումս շինարարությունում ընդգրկված է 500 աշխատակից, որոնց 95 տոկոսը տեղացիներ են։ Նախատեսվում է, որ 2021 թվականին կայանը կգործարկվի։
Նմանատիպ նյութեր
1811 դիտում
09:33 17-06-2014
ՀԷՑ-երը կարող էին էլեկտրաէներգիան գնել ոչ թե ռուսական գազով աշխատող Հրազդան ՋԷԿ-ից, այլ՝ Երևան ՋԷԿ-ից․ Ժողովուրդ
1648 դիտում
17:41 18-08-2021
Կառավարությունը 100 մլն դրամ է տրամադրել Տավուշի մարզի Կիրանցի դպրոցի մոդուլային շենքի կառուցման համար
Այս բաժնից
301 դիտում
12:42 28-03-2024
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
229 դիտում
12:31 28-03-2024
Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը