211652_close_icon
views-count2077 դիտում article-date 17:29 08-08-2020

Իշխանությունն ամեն միջոց ձեռնարկում է, որպեսզի վերահսկելի դատարան ունենա. Լուսինե Սահակյանը՝ հակակոռուպցիոն դատարանի մասին. Tert.am

Իշխանությունն ամեն միջոց ձեռնարկում է, որպեսզի ուղղակի վերահսկելի դատարան ունենա, ինչն անթույլատրելի է: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/08/08/Lawyer/3365557?fbclid=IwAR2nF8ccL7D5ebSfqxUGQ1w-qtuybBNquXXiWoI8RLn1UYsowVRIwgBMXzs]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան ստեղծելու նախագծին, որը բաղկացած կլինի 25 դատավորից ընդ որում՝ նրանցից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործերը: Լուսինե Սահակյանը նշեց, որ ընդհանրապես յուրաքանչյուր օրենսդրական փոփոխություն պետք է ունենա հիմք, իսկ վերջին երկու տարիների ընթացքում կատարվող փոփոխությունները լրիվ այլ նպատակներ ունեն և նպատակը այն չէ, որ լինեն մասնագիտացված դատարաններ: «Մասնագիտացված դատարաններ ունենալը դրական է, բայց ակնհայտ է, որ նպատակը մեկն է՝ ոչ թե մասնագիտացված դատարան ունենալ, որպեսզի ավելի պրոֆեսիոնալ քննվեն գործերը, օբյեկտիվ լինեն և ավելի օրինական լուծումներ տան, այլ ունենալ վերահսկելի դատարաններ: Անունը կդնենք հեղափոխություն, հեղաշրջում, թե ինչ՝ դրանից հետո իշխանությունները հասկացան, որ իրենք չեն կարողանում վերահսկել բոլոր դատավորներին և ունենում են լուրջ խնդիրներ, որովհետև ոչ բոլոր դատավորներն են պատրաստ անօրինական դատական ակտեր կայացնել»,-ասաց նա: Լուսինե Սահակյանը նշեց, որ կյանքը ցույց տվեց, որ իշխանությունը փորձեց ամեն ինչ անել, որ դատավորները լինեն վերահսկելի, բայց իշխանությունների մոտ չստացվեց, քանի որ կան դատավորներ, որոնք պատրաստ չեն իշխանության պատվերը կատարել: «Ճնշումները այն աստիճան անբարոյական բնույթ էին որոշ դեպքերում կրում, որ արդեն մտել էին մարդկանց անձնական կյանք, քրեական հետապնդումներ դատարանների նկատմամբ և որոշ դատավորներ չկարողացան դա հանդուրժել: Հիմա իշխանությունները մեծ հույսեր են կապում այս ապօրինի ծագման գույքի օրենքի հետ և նաև մեծ հույսեր ունեն, որ խլեն մարդկանց գույքերը և բնականաբար իրենց պետք են դատավորներ, ովքեր հրահանգը կատարեն և օրինական կամ անօրինական ցանկացած միջոցով փորձեն խլել գույքերը: Արդեն իսկ ունենալով փորձը, որ բոլոր դատավորներին չեն կարող դա պարտադրել, ընտրել են այն ուղին, որ վերահսկելի դատավորներ ունենան, որոնք որ բոլոր պատվերները կկատարեն»,-ասաց նա: Մանրամասն կադրացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/08/08/Lawyer/3365557?fbclid=IwAR2nF8ccL7D5ebSfqxUGQ1w-qtuybBNquXXiWoI8RLn1UYsowVRIwgBMXzs]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր