211652_close_icon
views-count64043 դիտում article-date 16:50 08-08-2020

Ավտովթար Կոտայքի մարզում. Աբովյան քաղաքում՝ զինկոմիսարիատի դիմաց, բախվել են Lexus EՏ 350-ն ու Opel-ը, Lexus-ն էլ բախվել է ծառին, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ժամը 16։15-ի սահմաններում Աբովյան քաղաքի Երևանյան-Կոտայք փողոցների խաչմերուկում՝ Աբովյանի զինկոմիսարիատի դիմաց, բախվել են Lexus EՏ 350 և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։ Բախման հետևանքով Lexus-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր