ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժ/պ Գնել Հասրաթյանը ընդունել է Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոլորտի հիմնական առաջնահերթություններն ու հետագա գործակցության ուղղությունները։ Գնել Հասրաթյանն ընդգծել է, որ տեսչական մարմինը, լինելով բնապահպանության ոլորտի վերահսկող մարմին, իր լիազորությունների շրջանակում պատրաստ է համագործակցել կենդանաբանական այգու հետ գործունեության և բարեփոխումների օրակարգին առնչվող հարցերում։ Նա անդրադարձել է ոլորտում առկա հիմնական խնդիրներին, դրանց լուծման հնարավոր ուղիներին՝ շեշտելով տեսչական մարմնի կարողությունների զարգացման հեռանկարը։
Վլադիմիր Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Գ․ Հասրաթյանին հյուրընկալելու համար և հույս հայտնել, որ նման հանդիպումները հիմք կլինեն ոլորտի հիմնական բացերի վերհանման, դրանց հնարավոր լուծումների բազմակողմ քննարկման համար՝ ստեղծելով համագործակցության լայն հարթակ։
Երկկողմ անդրադարձ է կատարվել Հայաստանի կենդանական աշխարհի պահպանության, անվտանգության, վերարտադրման և մի շարք այլ հարցերի։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Քննարկվել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Կենդանաբանական այգու համագործակցությանն առնչվող հարցեր
2020.08.08 23:56


Twitter
Вконтакте
Одноклассники
