211652_close_icon
views-count1725 դիտում article-date 16:38 08-08-2020

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 8-ի ցերեկը, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 11-13-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-10-ը կբարձրանա 2-4, 11-13-ը կնվազի 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ օգոստոսի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նմանատիպ նյութեր