211652_close_icon
views-count4414 դիտում article-date 15:46 08-08-2020

Rhosus նավը, որը փոխադրել է ամոնիումի նիտրատը Բեյրութ, խորտակվել է նավահանգստում

Rhosus նավը, որը 2014 թվականին Բեյրութի նավահանգիստ ամոնիումի նիտրատ էր տեղափոխել, 2018 թվականին խորտակվել է։ Հիշեցնենք, որ հենց ամոնիումի նիտրատի սխալ պահպանումն է Լիբանանի մայրաքաղաքում առաջացրել ավերիչ պայթյունը։ The New York Times-ի վարկածով՝ 2013 թվականի նոյեմբերին նավը՝ 2,7 տոննա ամոնիումի նիտրատով բեռնված, Բաթումի նավահանգստից դուրս է եկել՝ Մոզամբիկ հասնելու նպատակով։ Թերթի տվյալներով՝ բեռի վրա մակնշված է եղել վրացական Rustavi Azot L.L.C. ընկերությունը։ Նավը, սակայն, տեխնիկական խնդիրների պատճառով չի շարունակել ճանապարհը և կանգ է առել Բեյրութի նավահանգստում։ Հիշեցնենք, որ պայթյունի զոհ է դարձել 154 մարդ։

Նմանատիպ նյութեր