211652_close_icon
views-count2657 դիտում article-date 09:36 08-08-2020

Գյուղատնտեսական արտադրանքն այս տարվա 6 ամիսների արդյունքներով ավելացել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքն այս տարվա 6 ամիսների արդյունքներով ավելացել է 1.7 տոկոսով` կազմելով 239 մլրդ 967.3 մլն դրամ: Ընդ որում, հիմնական աճն արձանագրվել է ձկնորսության ոլորտում: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում այս տարվա 6 ամիսներին գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 255 մլրդ 750.8 մլն դրամ, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 1.8 տոկոսով: Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 83 մլրդ 543 մլն դրամ, այն անցած տարվա ցուցանիշից ավելի է 1.4 տոկոսով»։ Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր